Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Վարկային հաշվիչ
Փաստացի տոկոսադրույքի հաշվիչ
Վարկի սահմանաչափի որոշում
ԱՊՊԱ ապահովագրական հաշվիչ
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Մեր մասին

“Քրեդիթ Բրոքերիջ Քամփնի” ընկերությունը հիմնադրվել է 2010թ.-ին և հանդիսանում է վարկային բրոքերի գործառույթներ իրականացնող առաջին մասնագիտացված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում: Ընկերության առաքելությունն է զարգացնել և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել վարկային բրոքերի կողմից մատուցվող ծառայությունները, և համեմատական վերլուծությունների իրականացման ռազմավարության շնորհիվ նպաստել    ֆինանսաբանկային համակարգի մասնակիցների և վերջիններիս ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց և  տնտեսվարող սուբյեկտների միջև օպտիմալ փոխհարաբերությունների ստեղծմանը:

Ընկերությունն առաջինը ՀՀ-ում ստեղծել է առևտ­րային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի վերաբերյալ ծավալուն և ընդլայնված <<վարկավորման պայմանների միասնական տեղեկատվական համակարգ>>:

                Գործարար միջավայրում հաջողության հասնելու հիմնական գրավականներից է մատչելի ֆինանսական միջոցների ներգրավման աղբյուրների բացահայտումը: Այսօր տնտեսվարող սուբյեկտները և ֆիզիկական անձիք հիմնականում ֆինանսավորվում են ՀՀ-ում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային միջոցներով և շատ հաճախ առաջարկվող բազմազան վարկավորման պայմանները շփոթեցնում են հնարավոր վարկառուներին:

“Քրեդիթ Բրոքերիջ Քամփնի” ընկերությունը մատուցում է անվճար վարկային խորհրդատվություն և իրականացնում վարկային բրոքերի գործառույթներ: Մեր թիմում համախոհ փորձագետներ են, որոնք տիրապետում են ՀՀ ֆինանսաբանկային համակարգում գործող վարկավորման պայմաններին, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման և սպասարկման սակագներին և կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն վարկերի ստացման հարցում:

 

ՀՀԿԲ Փոխարժեք
USD - 1 - 389.26
2/22/2012
GBP - 1 - 611.22
2/22/2012
EUR - 1 - 515.03
2/22/2012
RUB - 1 - 13.07
2/22/2012

Ո՞ր արժույթով կգերադասեիք ստանալ վարկ

   
Վարկային բրոքեր
City Studio
Ձեւավորումը եւ ծրագրավորումը`
Քաղաք ստուդիա