Ինչի՞ն ուշադրություն դարձնել օնլայն վարկ վերցնելիս

Օգտակար խորհուրդներ

Մեր օրերում առցանց վարկերը արագ ինտեգրվել են և հայտնի են հասարակության շրջանում։ Իսկ հիմա արդեն կարող ենք հանդիպեցինք տարբեր ընկերությունների գովազդներին, հատկապես սոցիալական ցանցերում, որոնք առաջարկում են վարկեր 0% տոկոսադրույքով։

Այս ամենը լավ է, մենք այլևս չենք զանգում մեր ընկերներ, երբ խոսքը գնում է տարրական վճարների մասին, մենք կարող ենք օգտագործել նոր ծառայություններ, բայց կան որոշ նրբություններ, որոնց վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք այս տեսակի վարկի օգտագործման ժամանակ։

Վստահելիություն - Առցանց պարտք վերցնելիս առաջին բանը, որ մենք անում ենք ընտրում ենք այն ընկերությունը, որից մենք ուզում ենք վարկ վերցնել: Այսօր առաջատար տեխնոլոգիաներով և ակտիվ սոցիալական ցանցերով հեշտ է ճշտել ցանկացած ընկերության մասին տեղեկատվություն։ Օր․՝ որքան ժամանակ է այն գտնվում է հայկական շուկայում, քանի հաճախորդ ունի և ինչ արձագանքներ ունի:

Տոկոսադրույքներ - Վստահելի ընկերություններ ընտրելուց հետո համեմատեք նրանց առաջարկները միմյանց հետ. Քանի տոկոսով վարկ են նրանք առաջարկում: Օրինակ ՝ Ձեր ստացած գումարը մեկ տարի օգտագործելուց հետո որքա՞ն հավելյալ տոկոս եք վճարելու ընկերությանը։ Այնուհետև ստացե՛ք Ձեզ հարմար ընկերության ծառայությունը:

Մանրամասներ, որոնց պատրճառով կարող եք վարկ չստանալ - յուրաքանչյուր ընկերություն ունի իր սահմանած տարիքային շեմը: Հաճախ մենք անտեսում ենք այս մանրուքը, և նույնիսկ եթե մենք մերժում ենք ստանում, գուցե չենք էլ գիտակցում, թե ինչու նրանք մեզ գումար չտվեցին, երբ մեր ընկեր Աննայի վարկը հաստատվեց 15 րոպեի ընթացքում: Բանն այն է, որ որոշ ընկերություններ վարկ են տրամադրում 19 տարեկանից բարձր մարդկանց, մի մասը 20-ից, ոմանք էլ 21 տարեկանից բարձր անձանց: Համապատասխանաբար, եթե մենք հանդիպենք տարիքային սահմանափակման, մենք չենք կարողանա ստանալ անհրաժեշտ գումարը: Այսպիսով, երիտասարդներ, ուշադրություն դարձրեք ընկերության կողմից սահմանված տարիքային սահմանին:

Հ․Գ․ հաշվի առեք այս բոլոր խորհուրդները, մի՛ խաբվեք և մի՛ հիասթափվեք: Մանրամասների ուսումնասիրությունը Ձեզ համար միայն օգտակար կլինի։